Tert. Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։ Դա ամրագրված է ՆԳՆ ղեկավարի և նրա կնոջ՝ Լուսինե Մելիքսեթյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում։
Վահե Ղազարյանն անշարժ գույք ունի նաև Տավուշի մարզի Իջևան համայնքում, դա արտադրական նշանակության շինություն է, որը նախարարը գնել է 2005թ-ին։ Եվս մեկ անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում, Ղազարյանը նվիրատվություն է ստացել 2013 թ-ին, երբ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։
Բանկում նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են կանխիկը՝ 8500 դոլար և 11 մլն դրամ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: