Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորից հանրային դաշտ է նետում հին սկավառակը՝ մեղավոր են նախկինները, ռուսները, բանակը, բոլորը, բացի իրենից. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 20,2023 16:24

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նորից հանրային դաշտ է նետում հին սկավառակը՝ մեղավոր են նախկինները, ռուսները, բանակը, բոլորը, բացի իրենից

Կես տարվա շրջափակումից հետո արդեն հինգ օր է Արցախ անգամ հումանիտար բեռներ չեն մտնում: Սա կարող է հանգեցնել սովի: Էթնիկ զտման քաղաքականությունն էլ ինչպե՞ս պետք է դրսևորվի, որ ակնհայտ դառնա՝ 120,000 հայ, նրանցից 30,000 երեխա վտանգված են այսօր:

Այդ ընթացքում ՀՀ ղեկավարը ԱԺ-ում հերթական մենախոսությունն է կազմակերպում, հանդես գալիս կիսաճշմարտություններով, կեղծ «բացահայտումներով», Մադրիդյան սկզբունքների ու բանակցային գործընթացի նոր խեղաթյուրիչ տեքստերով: Նորից հանրային դաշտ է նետում հին սկավառակը՝ մեղավոր են նախկինները, ռուսները, բանակը, բոլորը, բացի իրենից:

Միգուցե ինքը շարունակ խոսելու ու մեր հանրային տիրույթն անհասկանալի դիսկուրսներով լցնելու անսպառ ցանկություն ունի, բայց այսօր մենք լուրջ վտանգի առաջ ենք, իսկ ինքն ու իր թիմը կամ անհաղորդ են դրան, կամ էլ ուղղակի լուռ հետևում են, թե ինչ է կատարվում: Նրանք ևս այսօրվա իրադրության պատասխանատուներն են, թող չմոռանան ով էր այն ղեկավարը, որն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, սա էլ ես չեմ ասել, Բորելն է ասել:

Պետականամետ ղեկավարությունը այսօր բազմաթիվ զանգեր կկատարեր իր միջազգային գործընկերներին, ջանքեր կգործադրեր Արցախում հումանիտար աղետը կանխելու համար, բայց դե Փաշինյանի դեպքում մենք գործ ունենք ծուռ հայելիների աշխարհի հետ, որտեղ միակ խնդիրը Արարատ սարն է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930