Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի եւ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները:
Հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակությունների անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալով Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին` Բերտ- Յան Ռուիսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Շատ շնորհակալություն շրջայցի համար: Ցուցադրությունը շատ հուզիչ է: Այն ցույց է տալիս հայերի ողբերգական ճակատագիրը: Մենք չպետք է մոռանանք սարսափելի արարքները եւ պետք է կենդանի պահենք այս ցեղասպանության հետ կապված հիշողությունները»,- նշել է նիդերլանդացի պատգամավորը:
ԱԺ