Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բա այն ժամանակ Սերժ Սարգսյանը թող ասեր՝ ժողովուրդ ջան, եկել հասել եմ վերջին, քիչ է մնացել, դրա համար եմ մենակ ուզում վարչապետ դառնամ». Փաշինյան

Հունիս 20,2023 16:03

«Պատերազմից հետո ընդդիմությունն ասում էր՝ բա այսպես պիտի լիներ, այնպես պիտի լիներ: Թող լիներ, ո՞վ էր ում ձեռքից բռնել: Բա 2018-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը չգա՞ր ասեր՝ լավատեսություն չի ներշնչում բանակցային գործընթացը, թող գար ասեր՝ ժողովուրդ ջան, ընտրվում եմ վարչապետ, բայց այսպես է լինելու, մենք գնում ենք շատ թե քիչ մի լուծման: Պատերազմից հետո ասում է՝ Ղարաբաղն էր պատճառը, որ ես, ի հեճուկս իմ խոստման, ուզում էի վարչապետ դառնայի: Բա այն ժամանակ ասեր՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, եկել հասել եմ վերջին, քիչ է մնացել, դրա համար եմ մենակ ուզում: Խոստանում եմ, կբերեմ էդ թուղթը ստորագրած ձեզ ցույց կտամ, դուք կասեք եւ իմ առաքելությունը ավարտված կլինի»,- այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մինչեւ պատերազմը իրենց ուշադրության կենտրոնում է եղել բանակի արդիականացումը, էականորեն բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, ռազմական, սպառազինության խոշոր գնումներ են արել. «2 տարի 4 ամսում ՀՀ կառավարությունը ռազմական տեխնիկայի համար ծախսել է շուրջ 608 մլրդ դրամ: Նախորդող 10 տարի 4 ամսում ՀՀ նախորդ կառավարությունները այդ նպատակի համար ծախսել են 354 մլրդ դրամ: Մենք երկու տարում իրականացրել ենք այդ տասը տարվա ձեռքբերումների գրեթե կրկնակի ձեռքբերումները»:

Քննիչ հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին, որտեղ հանձնաժողովի անդամները հարցեր կտան վարչապետին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930