Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Գյումրի քաղաքում, Շարլ Ազնավուրի հրապարակում բախվել են Գյումրիի բնակիչներ 37-ամյա Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Կ. Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ՀՀ ԱԺ պատգամավոր։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: