Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը բանտում եւ բանտից դուրս»․ ի՞նչ կտա ոլորտի նոր ռազմավարությունը

Հունիս 20,2023 14:05

«ՀՀ քրեակատարողական հիմնարկների եւ պրոբացիայի ծառայության 2023-2026թթ-ի ռազմավարությունը» պատժողական քաղաքականությունից անցնումն է դեպի վերասոցիալականացման քաղաքականություն։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը «Հոդված-3» ակումբում՝ «Մարդը բանտում եւ բանտից հետո․ ռազմավարության նոր թիրախներ» թեմայով քննարկմանը։ Միայն Նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկի կառուցման համար նախատեսված է 30 մլրդ դրամ։ «Պատիժների այլընտրանքային միջոցների կիրառում, պրոբացիայի եւ քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների վերապատրաստում, պատիժ կրող անձանց կրթության, զբաղվածության հարցերի կարգավորում, առողջական ծառայությունների բարելավում»,-ասաց տիկին Կոստանյանը։

Ըստ «Իրավական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ Նարե Հովհաննիսյանի՝ ոլորտում նախատեսված նոր ռազամավարությունը նախորդի համեմատ բարելավվել է կրթական ոլորտի մասով․ հանրակրթություն են ստանալու մինչեւ 19 տարեկան պատիժ կրող բոլոր անձինք, ովքեր չեն սովորել։ «Կրթական ծրագրերը ընդլայնվում են, բայց նման ծրագրեր իրականացնելը մի կողմից մտահոգիչ է։ Որեւէ միջոցառում իրականացնելը չի կարող ազդել ազատազրկված անձանց վերասոցիալականացման վրա, եթե այդ մարդկանց մատուցվող նյութը անհասկանալի է, ուրեմն նա չի կարող վերասոցիալականացվել»,–նշեց Նարե Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց նաեւ, որ պետք է քննարկվի նաեւ որոշակի տարիների համար նախատեսված ռազմավարությունների կատարողականն ու ազդեցությունը։

Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը կարեւորեց սոցիալական ծառայության ներդրումը քրեական արդարադատությունում։ «Կարծում եմ գործատուները պիտի մտնեն քրեակատարողական հիմնարկներ․ բանտերում ներդրվող արտադրությունը պիտի կրի բացառապես սոցիալական բնույթ, ոչ թե շահույթ ակնկալել։ Դրա համար մենք առաջարկել ենք՝ կոնկրետ բիզնեսների մեջ խոշոր հարկատուներին անհրաժեշտ է բերել քրեակատարողական հիմնարկներ»,-ասաց Արշակ Գասպարյանը։

Ոլորտի փորձագետին մտահոգում է նաեւ այն, որ չնայած ռազմավարությունը նախատեսված է 2023-2026 թվականների համար, սակայն 2023թ-ի հունիս ամիսն է, բայց այն դեռ նախագծի տեսքով է։ «Մինչեւ հաստատվի՝ կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Ստացվում է, որ մենք կորցրինք մոտ 9 ամիս։ Պիտի կարեւորել նաեւ շահագրգիռ կառույցների պատասխանատվությունը նմանատիպ փաստաթղթերի նկատմամբ»,-ասաց Արշակ Գասպարյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930