Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված կալծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյան/Շանթ Սարգսյան գրոսմայստերական զույգը նվաճել է թիմային չեմպիոնի տիտղոսը` իրենից ետ թողնելով լավագույն եռյակում հայտնված Նիդերլանդներին եւ Ադրբեջանին:
Կանանց անհատական հաշվարկում Էլինան վճռորոշ դիմակայությունում 2:0 հաշվով պարտության է մատնել Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստուհիներից Գունայ Մամադզադային ու նվաճել է ոսկե մեդալ, իսկ տղամարդկանց պայքարում Շանթ Սարգսյանը բավարարվել է արծաթե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ