Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը խոսել է ՀԱՊԿ խնդիրներից՝ ասելով, որ դրանց պետք է լուծումներ տրվեն:
«… Օրինակ` Ղրղըզստանը վաղուց օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում: Հիմնավորված պահանջներ է առաջ քաշում նաև Հայաստանը: Եթե մենք չլուծենք այս խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրներն անընդհատ կկշտամբեն միմյանց, անգոհունակություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, ինչ էլ անենք, ուր էլ գնանք, պետք է խորասուզվել ՀԱՊԿ խնդիրների մեջ և ելքեր գտնել»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ կան խնդիրներ, և դրանք պետք է լուծել, որքան էլ որ դժվար լինեն: «Իսկ մենք երբեմն չենք ցանկանում դրանք լուծել, քանի որ դրանք բարդ են»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև ընդգծել է, որ եթե այդ լուծումների մեջ խառնվեն Արևմուտքից «մեր «ընկեր- խորհրդատուները», ապա ավելի բարդ կլինի ինչ-որ բան անել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ