Հունիսի 18-ին, ժամը 11։52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղից «Դիմաց Լեռ» կոչվող տարածք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հաղարծին գյուղի «Դիմաց Լեռ» կոչվող տարածքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Խ․, ծնված 1990 թ.) ընկել է ժայռից՝ մոտ 70 մետր և մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում․ ուղևորներ Ա․ Վ․-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1986 թ․) և Դ․ Է․-ն (Ավստրիական Հանրապետության քաղաքացի, ծնված 1988 թ․) տուժել են, իսկ Ա․ Հ․-ն (ծնված 1993 թ․) և Ս․ Ա․-ն (ծնված 1998 թ․) մահացել։
Փրկարարները վարորդին և Ա․ Վ․-ին ուղեկցել, իսկ Դ․ Է․-ին պատգարակով մոտեցրել են (մոտ 3 կմ) շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, ուղևորները հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Կարդացեք նաև
Փրկարարները Ա․ Հ․-ի և Ս․ Ա․-ի դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն