Տեղեկացրել ենք, որ հունիսի 19-ին Լեհաստանի Կրակով քաղաքում կայացել է 2023 թվականի Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էին գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը։ Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը՝ դառնալով առաջին անգամ անցկացվող մրցաշարի անդրանիկ հաղթողը։
Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի, ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի անհատական և թիմային առաջնությունների հաղթող, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հենց մրցավայրից առաջին տպավորություններով կիսվել է «Հրապարակ»-ի հետ։
– Ադրբեջանական լրատվամիջոցները 180 աստիճանով տարբեր տեղեկատվություն են հրապարակել, նշելով, թե իբր իրենց մարզուհին է առավելության հասել քեզ հետ դիմակայությունում, մինչդեռ գիտեմ, որ երկու անգամ հենց դու ես հաղթել ադրբեջանցի շախմատիստուհուն։
Է․ Դ․ – Ճիշտ կլիներ, որ ադրբեջանական լրատվամիջոցները լռեին, ոչ թե գրեին հակառակը, այսինքն այն, ինչ իրենք կուզեին գրել կամ կցանկանային, որ այդպես լիներ։ Այո, եզրափակիչում ես 2։0 հաշվով հաղթեցի իրենց ներկայացուցչին։ Թող գրեն այն, ինչ երազում են, բայց մենք, բոլորը գիտեն, որ դա իրականությունը չէ։ Կրկնեմ, շատ ուրախ եմ, որ այսպիսի նվաճում ունենք։
Կարդացեք նաև
Զրուցեց Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: