Shamshyan.com. Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանմունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։
Քննիչի որոշմամբ՝ Սահակ Հ․-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: