Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները գրեթե միշտ փորձում են առանց հաշվարկելու քայլեր կատարել տնտեսության տարբեր ճյուղերում. «Փաստ»

Հունիս 20,2023 10:15

Պետության և մասնավորի փոխգործակցության դեպքում տնտեսության զարգացման համար կարող են մեծ հեռանկարներ բացվել։ Պետք է հաշվի առնել, որ կան խնդիրներ, որոնք մասնավոր հատվածն առանց պետության աջակցության չի կարող լուծել։ Մյուս կողմից էլ՝ կառավարության որոշումները պետք է լինեն հաշվարկված ու թիրախային, որպեսզի տնտեսության մեջ բալանս ապահովվի, խթանվի առողջ մրցակցությունը և չստեղծվի հակամրցակցային միջավայր, երբ տնտեսության որոշ հատվածը կամ որոշ խաղացողներ կտրուկ բարգավաճեն, իսկ մյուս հատվածը խորտակվի։ Այս առումով հատկանշական է, որ ՀՀ գործող իշխանությունները գրեթե միշտ փորձում են առանց հաշվարկելու քայլեր կատարել տնտեսության տարբեր ճյուղերում։

Ու եթե առկա իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության մի հատվածում սկսում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, ապա, որպես կանոն, դա անում են ուշացած, և միաժամանակ այլ հատվածներ ուղղակի մնում են անտեսված։ Օրինակ՝ դրամի արժևորման արդյունքում անցյալ տարվանից սկսած լուրջ խնդիր կա ՏՏ ոլորտի եկամուտների նվազման հետ կապված, ու արդեն բավական ժամանակ է անցել, որի արդյունքում տարբեր ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, բայց իշխանությունները միայն հիմա են որոշել եկամտահարկը 20 տոկոսից նվազեցնել 5 տոկոս։ Այն էլ՝ խոսքը միայն այն ընկերությունների մասին է, որոնց համախառն եկամտի 80 տոկոսը կամ ավելին գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Սա ավելի շատ նշանակում է լուրջ աջակցություն մի կողմից՝ ռելոկանտներին, մյուս կողմից՝ դաշտում մնացած խոշոր ընկերություններին, քանի որ փոքր ու միջին ընկերություններից շատերը, ժամանակին համապատասխան աջակցություն չստանալով, արդեն փակվել են։

Իսկ ոլորտի պատասխանատուներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի դաշտում մնացած փոքր ընկերությունները աճելու հնարավորություն ստանան։ Նրանք նույնիսկ չեն էլ նկատում այս հարցի կարևորությունը, դրա համար էլ փոքր ընկերությունները հիմնականում չեն դիմանում մրցակցությանը ու շատ դեպքերում ուղղակի դադարեցնում են իրենց գործունեությունը։ Մյուս կողմից էլ՝ մասնագետները նշում են, որ այս աջակցությունը անհրաժեշտ չափով կշռադատված չէ, քանի որ դրա արդյունքում 300-400 մլրդ դրամի գումար չի մուտքագրվելու պետական բյուջե, և չկան հաշվարկներ, թե որքանով են փոխհատուցվելու բյուջե չմուտքագրված գումարները։ Բացի դրանից, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուսաստանցի մասնագետներ Հայաստանում տարբեր ընկերություններ են գրանցել ու հնարավորություն կստանան լիովին օգտվել այս աջակցությունից, իսկ հետո, երբ պետք լինի, կթողնեն ու կհեռանան։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930