Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, փորձում էր ամեն կերպ ցույց տալ, թե ինքը տարբերվում է բոլոր ղեկավարներից ու հատկապես նախկիններից։ Նա սկզբում ոտքով էր տեղաշարժվում կառավարական մի շենքից մյուսը, մոտենում էր մարդկանց, զրուցում նրանց հետ, ուղիղ եթերներ կազմակերպում ու այդպիսով ձգտում էր ընդգծել, թե ինքը «ժողվարչապետ» է։ Նույնիսկ դեպքեր եղան, երբ Փաշինյանը հեծանիվ վարելով էր աշխատանքի գնում՝ ճանապարհին ողջունելով անցորդներին (չնայած՝ ուղեկցող շարասյունով)։
Այո, նա իրոք էապես տարբերվեց նախկիններից, բայց ոչ այն առումով, ինչպես փորձում էր ներկայանալ, և ինչպես կարծում էին ոմանք: Նա տարբերվեց վատագույն իմաստներով: Բայց խոսքն այս դեպքում դրա մասին չէ:
Փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը դարձել է անվտանգության աննախադեպ ապահովություն ունեցող, հասարակությունից ամենաշատ թաքնվող ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի միակ ղեկավարը, որի՝ նույնիսկ ԱԺ այցելության ժամանակ տոտալ ու համապարփակ հսկողություն է սահմանվում։ Նույնիսկ ԱԺ դահլիճում խմբակցությունների շարքերից յուրաքանչյուրի վերևում կամ ներքևում նստում են Փաշինյանի թիկնապահները: Ավելին՝ անվտանգության աշխատակիցները հսկում են նաև լրագրողների օթյակից ու հարկ եղած դեպքում խոչընդոտում նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ ԱԺ պատգամավորներից հավաքում են հեռախոսները, ինչպես դպրոցներում՝ աշակերտներից: Նույնը՝ ՔՊ-ի նիստերի ժամանակ, երբ ներկա է Փաշինյանը:
Դե, իսկ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները անվտանգային միջոցառումների ձեռնարկումների առումով պարզապես «զմայլանք» են։ Առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նշել, որ երբ Փաշինյանն այցելում է որևէ մարզային բնակավայր, ապա այդ տարածքում կյանքը պարզապես կաթվածահար է լինում. նրա անվտանգության ապահովման նպատակով այդ մարզից մեծ թվով ոստիկաններ են ներգրավվում, անգամ օժանդակ ուժեր են բերվում մայրաքաղաքից։ Նրան ուղեկցում է մեքենաների մեծաքանակ կորտեժ, ճանապարհներ են փակվում, երթևեկությունը կաթվածահար է արվում և այլն, և այլն։ Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը պետք է ինչ-որ տեղ կանգ առնի կամ հանդիպումներ ունենա, ապա ամեն ինչ նա խ օ ր ո ք ճշգրտվում է։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում