Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Տավուշի մարզում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել:
Մասնավորապես տուժել են Իջևան քաղաքը և հարակից գյուղական բնակավայրերը: Ուժգին քամին տապալել է Իջևան քաղաքի Երևանյան փողոցի եղևնիները, որոնք տարբեր վնասներ են հասցրել համայնքի ենթակառուցվածքներին: Այս պահին կաթվածահար է նաև Երևանյան փողոցը, որտեղ արգելափակվել են մեծ թվով ավտոմեքենաներ:
Իջևանի համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ համայնքապետարանի համապատասխան բաժիններն աշխատում են արտակարգ ռեժիմով, օգտագործելով ողջ տեխնիկական միջոցները: Իրենց ծառայությունն են իրականացնում նաև ՆԳՆ փրկարար վարչության և պարեկային ծառայության աշխատակիցները:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ