Եվրո 2024-ի որակավորման շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն եւ ծանր հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Նախախաղային մամուլի ասուլիսում Լատվիայի հավաքականի մարզիչը ասել էր, որ թեեւ այս խաղում ֆավորիտը Հայաստանն է, բայց իրենք եկել են կռիվ տալու եւ ցանկալի արդյունքի հասնելու նպատակով։ Դա նրանց մասամբ հաջողվեց։
Առաջին խաղակեսում Նաիր Տիկմիզյանը բացեց հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում, համառության հաշվին հյուրերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը։ Այդուհանդերձ մեր թիմը հանդիպման 89-րդ րոպեին կրկին կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել, երբ Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոցով խփեց հաղթական գոլը։
Այսպիսով Հայաստանի ազգային հավաքականը 3 խաղից հետո ունի 2 հաղթանակ եւ իր հաշվարկում գրանցել է 6 միավոր։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ