Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը բարձրացել է ևս 2սմ-ով

Հունիս 19,2023 18:10
Sevan lake

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 12-18-ը. (2023թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.53մ (18.06.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25սմ-ով։

☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 12-18-ը ներառյալ կազմել է 12.273մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 18-ը ներառյալ՝ 53.083մլն. մ³:

☑️ Արփա-Սևան ջրատարով հունիսի 12-18-ը ներառյալ Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.730մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 18-ը ներառյալ՝ 72.212մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930