Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերությունն իրականացրել է ենթակառուցվածքների և համակարգերի տեխնիկական վերազինում և արդիականացում, որոնք ուղղված են էապես բարելավելու մատուցվող ձայնային ծառայությունների և ինտերնետի որակը: Նշված աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թ․ հունիսի 22-ից «Viva 1500», «Z», «Viva 2500» և «Y» կանխավճարային սակագնային պլանների ակտիվացման վճարներում տեղի են ունենալու հետևյալ փոփոխությունները.
2023 թ․ հուլիսի 1-ից «Viva 2500» և «Y» հետվճարային սակագնային պլանների ամսավճարներում տեղի են ունենալու հետևյալ փոփոխությունները.
Հավելենք, որ Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 14.8 և 14.9 կետերի համաձայն՝ ընկերությունը կարող է իր հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ (օֆերտա) պայմանագրի պայմանները փոփոխելու վերաբերյալ՝ այդ մասին առնվազն 3 (երեք) օր առաջ հայտարարություն տեղադրելու միջոցով, իսկ բաժանորդը փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունի միակողմանի կարգով դադարեցնել պայմանագիրը մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր և/կամ ընկերության համար ընդունելի այլ եղանակով ծանուցելով ընկերությանը, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ ընկերության կողմից և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին ընկերության առաջարկը համարվում է բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:
Կարդացեք նաև
Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am