Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) թարմացրել է տղամարդկանց վարկանիշային դասակարգման ցուցակը, որի արդյունքում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճան եւ դուրս մնացել ուժեղագույն տասնյակից: Այժմ նա զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Սերբ Նովակ Ջոկովիչը պահպանում է աշխարհի թիվ մեկ ռակետի տիտղոսը: Տասնյակում նրան հաջորդում են իսպանացի Կառլոս Ալկարասը, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, նորվեգացի Կասպեր Ռուուդը, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, դանիացի Հոլգեր Ռունեն, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը, ամերիկացի Թայլեր Ֆրիցը, իտալացի Յաննիկ Սինները եւ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ