Եվրո 2024-ի որակավորման փուլի այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկելու է Սլովակիայի մրցավարական անձնակազմը:
Գլխավոր մրցավար նշանակվել է Պետեր Կրալովիչը: Նրա օգնականներն են Միլան Շտրբոնը եւ Տոմաշ Վորելը: Չորրորդ պաշտոնյա նշանակվել է Մարտին Դոհալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ