«Մի քանի օր առաջ կալանավորվեց Արմեն Աշոտյանը, ու ես զարմացած եմ, թե ինչու մի քանի օր առաջ եւ ոչ թե մի քանի ամիս առաջ…Ակնհայտ է, որ նիկոլական ռեժիմը տանելու է նրան, որ ընդդիմության հանգուցային պերսոններին փակի, որպեսզի իր սկսած գործընթացը հաջողությամբ շարունակի…»,- «Հայելի» ակումբում ասաց սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը:
Նրա խոսքով. «Նա թքած ունի եվրոպական գործընկերների դիմումների վրա, որովհետեւ Նիկոլի մեջքին կա Էրդողան, որն ասել է՝ ինչ ես չեմ կարողանում անել, քանի որ հարցեր ունեմ եվրոպաների առաջ, դու արա, դիր ու բնաջնջի, ես տեր եմ…Այնպես որ, նորմալ է, ուրիշ հարց է,թե ինչու են այս ամենի մասին լռում մյուսները:
Ընդ որում, այստեղ հարցը միայն Աշոտյանը չէ, Խաչատուրովն է նստած, մնացած տղերքը, Արմեն Գրիգորյանին սպանեցին…վաղը ձեր դուռն են գալու, ասեն հագնվեք, դուրս եկեք, ու տանեն անհայտ ուղղությամբ: Նախկինում 50 դրամի համար կթռնեիք ձեր տներից ու կգնայիք Բաղրամյան պողոտան փակելու… Հայկոն, Լուլուն, Ալեն Սիմոնյանը, մյուսները, 50 դրամանոցի համար պայքարողները, 50 դրամանոցի մուրացկանները հիմա ձեր կյանքն են կառավարում ու ձեզ փակում են, որովհետեւ դուք խանգարում եք, որ ձեր հայրենիքը նվիրաբերեն թշնամուն»:
Սոցիոլոգն ընդգծում է. «Ես պահանջում եմ, որ Արմեն Աշոտյանին անհապաղ ազատեն, բայց պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, որովհետեւ ինչքան լռենք, այդքան այդ օղակը սեղմվելու է…Այդ մասսան դատարկ է, չարացած, թուրքին սպասարկող, սրանք հետեւողականորեն ոչնչացնում են մեր պետականությունը..Էրդողանն ինչ հրամայում է, Փաշինյանը կատարում է…Ախր դու ով ես դու, որ քեզ իրավունք ես վերապահում զինանշան փոխելու… Եթե սա ձեզ դուր է գալիս, ինձ դուր չի գալիս: Կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, ու էդ մարդկանց այսօր տանում փակում են բանտերում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ