Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ պատահական «զուգադիպություններ»

Հունիս 19,2023 14:45

Փաշինյանի ու Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները բառացի կրկնվում են. թիրախը՝ ՀՀ պետության իրավական գոյության և պետական խորհրդանիշների հարցերն են

«Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է… Եկեք միասին աշխատենք Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ուղղությամբ։ Այժմ, երբ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է, այդ հարցն արդեն մեր օրակարգում է։ Իհարկե, ղարաբաղյան հակամարտության կարգավորումից առաջ այդ մասին խոսելը շուտ էր, բայց հիմա մենք չպետք է ժամանակ կորցնենք…»:
Իլհամ Ալիև, 24.12.2022

«Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք «կադաստրի թուղթ», իսկ մենք փորձում ենք այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենանք «կադաստրի թուղթ»: Սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլ՝ դե յուրե: Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»:
Նիկոլ Փաշինյան, 24.05.2023

«Միշտ այդ զինանշանին նայելիս, վերջերս ինձ մոտ հարց է ծագել, երբ 1991 թվականին այդ զինանշանն ընդունել ենք, այդ պատկերը, որը մեզնից յուրաքանչյուրի համար սրբություն է, 1991 թվականի հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինքն ինչի՞ մասին է: Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա՝ Նոյան տապանն Արարատ լեռան վրա, Հայաստանի չորս տոհմերի զինանշանները։ Վերջերս, երբ նայում եմ այս զինանշանին, հարց է ծագում՝ մեզանից յուրաքանչյուրի համար սրբավայր հանդիսացող պատկերն ինչպե՞ս է կապված 1991 թվականին հիմնադրված պետության հետ, ինչի՞ մասին է։ Նոյան տապան, որը գտնվում է Արարատ լեռան վրա, իսկ Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրի տակ է։ Առյուծ, որը բնական պայմաններում վաղուց Հայաստանում չէ…»:
Նիկոլ Փաշինյան, 15.06.2023

«Հայաստանը պետք է վերջ դնի իր հարևանների տարածքային ամբողջականությունը խախտող գործողություններին։ Հարևան պետությունների նկատմամբ տարածքային նկրտումներ կան նաև Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա են։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված է Թուրքիայի տարածքում գտնվող Աղրը դաղ (Արարատ) լեռը։ Հայաստանը պետք է վերանայի այդ հարցերը»:
Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Թուրալ Գանջալիև, 16.06.2023

Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց [հայկական] բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»:
Իլհամ Ալիև, 13.04.2021

«Մենք շատ ենք սիրում վերամբարձ խոսքեր ասել՝ թաքցնելով իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն»:
Աննա Հակոբյան, 01.04.2023

«Գուցե, դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին…»:
Նիկոլ Փաշինյան, 15.06.2023


Պատրաստեց Տաթևիկ Հայրապետյանը

«Առավոտ» օրաթերթ
17.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930