Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակներով է ՌԴ-ն որոշել Կապանում հյուպատոսություն բացել․ ըստ ԱԳ փոխնախարարի՝ պետք է հարցնել Ռուսաստանի դեսպանությանը

Հունիս 19,2023 13:47

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է որոշվել Սյունիքում կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի հյուպատոսություն բացել։

«Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են, մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունը եւ ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում ավելի լավ ծանոթանալու համար իրավիճակին»,- ասաց նա։

Վահան Կոստանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Դիտարկմանը, որ Սյունիքում ռուսներ չեն ապրում, ինչո՞վ է բացատրվում հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը, Կոստանյանը պատասխանեց, որ գլխավոր հյուպատոսությունն այլ գործառույթներ էլ ունի, բացի իրենց բնակիչներին սպասարկելուց։ «Եվ ես արդեն նշեցի, որ ընթացակարգերը պահպանվելու են»,- հավելեց նա։

Հարցին, թե Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու գործընթացում անվտանգային բաղադրիչ կա՞, Կոստանյանը պատասխանեց․ «Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Թե ինչ ցանկություններով եւ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, ավելի ճիշտ կլինի հենց Ռուսաստանի դեսպանությանը հարցնել»։ Դիտարկմանը, որ կարծիքներ կան, դա «Սյունիքը պոկելու եւ թուրքերին տալու նպատակ ունի», Վահան Կոստանյանը պատասխանեց․ «Սյունիքի մարզը, ինչպես ՀՀ մնացած մարզերը ՀՀ սուվերեն մարզերն են։ Եվ ՀՀ-ն թույլ չի տալու որեւէ նման դեպք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930