Shamshyan.com. Տևական ժամանակ է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս – Հարավ մայրուղու հարևանությամբ, ընդհանուր 140 հա տարածքի վրա «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն իրականացնում է աննախադեպ քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագիր, որի նմանը չկա ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև ԱՊՀ երկրներում: Ընդհանուր ծրագրով «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն ունի միջազգային չափանիշներին համապատասխան հաստատված կառուցապատման գոտիավորված նախագիծ՝ միջինացված 22 % կառուցապատման մակերեսով:
Տարածքի մնացած մասը կազմելու են այգի-պուրակները, ջրային մակերեսները և ճանապարհները:
Մոտ 2,5 կմ-անոց հատվածում արդեն տնկվել են Իտալիայից հատուկ Հայաստան բերված Արևմտյան սոսիներ և դեռ մի այդքան էլ տնկվելու է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում