Լրահոս
Օրվա լրահոսը

Դայնիս Կազակեւիչ․ «Օբյեկտիվորեն վաղվա դիմակայությունում ֆավորիտը Հայաստանն է, բայց ամեն ինչ հենց ֆուտբոլի դաշտում է երեւում»

Հունիս 18,2023 22:50

Վաղը Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան-Լատվիա ազգային հավաքականների հանդիպումից առաջ հրավիրված նախախաղային մամուլի ասուլիսում Լատվիայի ընտրանու ավագ Ռոբերտ Սավալնիեկսն ասաց, որ Հայաստանն Ուելսի հետ խաղում ցույց տվեց, որ ուժեղ թիմ է եւ կարող է չորս գոլ խփել։ «Հատկապես ուժեղ է Հայաստանի ընտրանու հարձակման գիծը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փոխենք մեր մոտեցումը խաղին։ Փորձելու ենք վաղը կռվել խաղադաշտում եւ հասնել լավագույն արդյունքի»։

Հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակեւիչը նշեց, որ օբյեկտիվորեն վաղվա դիմակայությունում ֆավորիտն անկասկած Հայաստանն է, որովհետեւ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լատվիայից բարձր տեղ է զբաղեցնում։ «Բայց, ինչպես գիտենք, ամեն ինչ հենց ֆուտբոլի դաշտում է երեւում։ Խաղն սկսվում է 0։0 հաշվից եւ միայն վաղը կիմանանք, թե երկու թիմերից ով է ավելի ուժեղ»։

Aravot.am-ը հարցրեց, թե  երկու խաղում կրած երկու անընդմեջ պարտությունից հետո Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը գլխավոր մարզչի հետ որեւէ զրույց ունեցե՞լ է։ Եվ եթե վաղը Հայաստանից երրորդ պարտությունը կրի, ի՞նչ է սպասվում գլխավոր մարզչի հետագա կարիերային, Դայնիս  Կազակեւիչը պատասխանեց․ «Մենք շատ մեծ սթրեսի մեջ չենք, որովհետեւ այստեղ ենք հայտնվել վիճակահանության արդյունքում 5-րդ զամբյուղից։ Հակառակը, փորձում ենք քայլ առ քայլ առաջ գնալ։ Մենք արտաքինից մեծ ճնշում առանձնապես չենք զգում, բայց ներքնապես մոտիվացված ենք, գիտենք ինչպես պատրաստվել ու վաղվա հանդիպմանը պատրաստ ենք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930