Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրենը, դպրոցում գործավար է ընդունել դստերը՝ Մ․ Ա․-ին։ Վերջինս հրամանագրվել է 2021 թ.-ի մայիս ամսին ու մինչեւ օրս աշխատում է։ Ըստ ահազանգի՝ Մ․Ա․-ն, չնայած պարբերաբար բացակայել է աշխատանքից, բայց վարձատրվել է։
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար։