Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշագրերի երկիր Սյունիքը

Հունիս 18,2023 16:45

«Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ իրականացվելիք բոլոր սոցիալական ծրագրերին միշտ կմասնակցի Սյունիքի մարզպետարանը»,-այս տարվա փետրվարին Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցության հուշագիր կնքելուց հետո ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը։

Ի դեպ, առաջին անգամ էր, որ մարզպետարանի ու ԶՊՄԿ-ի միջեւ նման հուշագիր էր  ստորագրվում։ Հունիսի 15-ին Ազգային ժողովի քառօրյա նիստում խոսելով մարզում պետության կողմից Սյունիքում ֆինանսավորվող ծրագրերի մասին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարեւորեց հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ միայն 2022 թ․-ին՝ 5, 5 մլրդ դրամի չափով մարզում կյանքի են կոչվել սոցիալական, համայնքային աջակցության եւ այլ ծրագրեր։

Հուշագրով նախանշված են կոնկրետ թիրախներ եւ ըստ ոլորտների ձեւակերպվել են խնդիրների լուծման հստակ ճանապարհները։ Ստացվում է, որ  արդյունքում  տարածքային կառավարման մարմինների  ու մասնավոր ընկերությունների միջեւ  իրենց պարտավորությունների, գործառույթների եւ համագործակցության հստակ շրջանակն ամրագրող փաստաթուղթ կա։ «Ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերը չպետք է փոխարինեն պետության պարտականություններին, ինչպես հաճախ եղել է, այլ պետք է փոխլրացնեն եւ ավելի արդյունավետ դարձնեն մարզի զարգացմանն ուղղված ջանքերը»,- հուշագիրը ստորագրելիս նշել էր Ռոբերտ Ղուկասյանը։

Ռոման Խուդոլիյի համոզմամբ  նման հուշագրերը հնարավորություն են տալիս  նախանշելու ռազմավարական ուղղությունները եւ համատեղել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ «Խնդիրները շատ են, բայց մեր լուծումները պետք է կենտրոնանան ոչ թե արագ, այլ կայուն, երկարաժամկետ ու ռազմավարական արդյունքների վրա»,-նշել էր Ռոման Խուդոլիյը։

ԶՊՄԿ-ն հուշագիր է կնքել նաեւ Կապանի համայնքապետարանի հետ։

Լուսանկարները՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի էջից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930