Aravot.am-ի տեղեկություններով, ՀՈԲ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բամբակաշատ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գ.-ն հաճախակի չի ներկայացել աշխատանքի, գտնվել է արտերկրում, սակայն դրա դիմաց ստացել է աշխատավարձ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Ա.Գ-ն դպրոցում աշխատանքի է ընդունվել 11.09.2020 թ․-ին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, 2021 թ. մայիսի 30-ին դիմում է ներկայացրել 60 օր չվճարվող արձակուրդի համար, նույն օրը դիմում է ներկայացրել նաև 60 օրից հետո հերթական արձակուրդի համար եւ աշխատանքից ազատվել է 24.08.2021 թ․-ին ստանալով մեկ տարվա ամբողջ արձակուրդային գումարը՝ 169198 դրամ:
Այնուհետև Ա.Գ.-ն աշխատանքի է ընդունվել 01.11.2021 թ․-ին եւ իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից 22.04.2022 թ․-ին, որից հետո կրկին աշխատանքի է ընդունվել 07.11.2022 թ․-ին եւ ազատվել աշխատանքից 18.04.2023 թ․-ին՝ իր դիմումի համաձայն: Ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Ա.Գ.-ի ստացած արձակուրդային գումարից հետգանձում չի կատարվել, բացի դրանից դպրոցի տնօրենը նրան աշխատանքից ազատելուց հետո առաջացած թափուր տեղի համար 7 օրվա ընթացքում չի հայտարարել մրցույթ՝ խախտելով ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանը:
Ըստ իրավապահների, Ա.Գ.-ի կողմից ներկայացված դիմումներից մեկում բացակայում է վերջինիս ստորագրությունը, ինչպես իսկ մյուս դիմումների վրա առկա ստորագրություններն ակնհայտ տարբերվում են միմյանցից, 24.08.2021 թ․-ի ազատման դիմումն էլ բացակայում է:
Զեկուցագրերը, ամփոփագիրը եւ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն։
խի էք սուտ ինֆորմացիա տարածում
դուք տեղյակ էք որ ձեզ սխալ տեղեկություն են տվել ես եմ աշխատել այդ դպրոցում ու նման բան չի եղել