Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում առաջին անգամ կայացավ «Միմինո» հայ–վրացական  փառատոնը

Հունիս 17,2023 23:09

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր առաջին անգամ կայացավ «Միմինո» հայ–վրացական  մշակութային–խոհարարական փառատոնը: Փառատոնի մասնակից հայ և վրացի թիմերը տաղավարներում պատրաստեցին և ներկայացրեցին  իրենց խոհանոցի բազմազան ուտեստները:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ» նախագահ և փառատոնի գլխավոր կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանն ազդարարեց փառատոնի սկիզբը և ներկայացրեց խոհարարական մրցույթի պայմանները: Փառատոնի մշակութային և երաժշտական գոտիներում ներկայացվեցին ազգային  երգ ու պար, արվեստի գործեր, արհեստագործական աշխատանքներ: Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ  «Միմինո»-ն կդառնա ամենամյա փառատոն:

«Ուրախ եմ, որ Միմինոն անցկացվում է Դիլիջանում: Փառատոնի նպատակն է ձևավորել և համաշխարհային շուկայում պատշաճ ներկայացնել ու խթանել հայ-վրացական տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունքները, փառատոնն առաջիկա տարիներին դարձնելով միջազգային նշանակության ամենամյա ամենագրավիչ ու հեղինակավոր իրադարձություններից մեկը:

Փառատոնը նաև կնպաստի հայկական խոհանոցի զարգացմանն ու հանրահռչակմանը, հայկական մշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանն ու խթանմանը »,-նշեց Սարգսյանը: Հավելենք, որ փառատոնի պաշտոնական աջակիցներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, համակազմակերպիչը` «Տուրիզմի հայկական ֆեդերացիա ՀԿ-ն:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930