Այս պահին Դիլիջան քաղաքում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը, ժողովին ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլ պատգամավորներ ու նախարարներ։
Նախօրեին, մամուլը հայտնել էր, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են լինելու, մասնավորապես՝ ավագանու ընտրությունները:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովից առաջ նախօրեին՝ իշխանական վերնախավը ճաշկերույթի էր, ընթրիքը անցել է ընկերական մթնոլորտում․ հատուկ արարողակարգեր չկային, ինչպես նաեւ չէին հրավիրել թամադա-հանդիսավար։
Լ.Մ.
Լուսանկարները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից