Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ Արցախի 18-20 տարեկան տղամարդկանց վրա կախված է Ադրբեջանի կողմից ձերբակալվելու վտանգը. «Ա1+»

Հունիս 17,2023 16:19

«Ա1+» – «Եթե Ալիևն ասի, որ անցակետը 2-3 շաբաթով վերացվում է, զգալի քանակությամբ մարդ Արցախից դուրս կգա»,- «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Քաղաքագետն ասում է, որ Արցախի 18-20 տարեկան հատկապես տղամարդկանց վրա կախված է Ադրբեջանի կողմից ձերբակալվելու վտանգը, քանի որ նրանք առնվազն ծառայել են իրենց բանակում։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ Բ․ Պողոսյանն ասում է, որ Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայի հետ ունենալ երկաթգծային կապ․ «Դա կարող է լինել ՌԴ-Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Երասխ-Երևան-Գյումրի-Կարս գիծը, կամ Նախիջևանից ուղղակի երկաթգիծ կկառուցեն՝ Իգդիր-Կարս ուղղությամբ»։

Քաղաքագետը նաև վստահ չէ, որ Հայաստանը չի ուզում, որ ռուսները վերահսկեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղիները։ Հակառակ պարագայում, եթե բացվեն այդ ճանապարհները, բեռնափոխադրման կամ ուղևորափոխադրման ժամանակ ցանկացած միջադեպի առիթով Ադրբեջանը կասի, թե Հայաստանը չի կարող անվտանգությունն ապահովել, հետևաբար ես պետք է իմ զորքերը տեղակայեմ և ապահովեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930