Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի գլխավոր խնդիրը «խաղաղության դարաշրջանի» անվան տակ մեր ինքնությունը ջնջելն է․ «Փաստ»

Հունիս 17,2023 13:05
gerb

Զինանշանի հետ կապված Փաշինյանը հայտարարում է, թե զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թվականին հիմնած պետության հետ կապ չունեն։ Ըստ Փաշինյանի, նույնը վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։ Փաստացի Փաշինյանը չի հասկանում կամ հատուկ իրեն չհասկացողի տեղ է դնում, որ առյուծի պատկերումը զինանշանի վրա խորհրդանշական է։ Օրինակ՝ եթե Մեծ Բրիտանիայի զինանշանի վրա առյուծ է պատկերված, դա չի նշանակում, թե Մեծ Բրիտանիայում առյուծ է ապրում։ Կամ եթե Ռուսաստանի զինանշանի վրա արծիվ է պատկերված, ապա դա չի նշանակում, թե Ռուսաստանում արծիվ կա, դրա համար են զինանշանի վրա արծիվ պատկերել։

Երկգլխանի արծվի խորհրդանիշը պատմական խորհուրդ ունի, և Ռուսաստանը Բյուզանդիայից է այն ժառանգություն ստացել։ Եթե աշխարհի մյուս երկրներն իրենց գերբում հաշվի են առնում իրենց պատմությունը, արմատները և պատմական ժառանգությունը, ապա ինչո՞ւ չպետք է այն հաշվի առնի նաև Հայաստանը։ Հենց դրանով են պայմանավորված Արարատի և հայկական 4 թագավորությունների՝ Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյան, զինանշանների պատկերումը մեր զինանշանի վրա։

Բացի այդ, ներկա զինանշանը օդից չի ստեղծվել, նրանով վերականգնվել է Առաջին հանրապետության զինանշանը։ Այսինքն՝ այն հայկական պետականության պատմական էվոլյուցիան է ցույց տալիս, այլ հարց է, որ Փաշինյանի առաջ խնդիր է դրված զինանշանի վրայից ջնջել Արարատը, հայկական թագավորությունների զինանշանները, հանել առյուծի պատկերը, և թողնել միայն այն, ինչ չի վկայի հայկականության խորը արմատների մասին ու կգոհացնի թուրքերին։ Ու ձեռքի հետ էլ Փաշինյանը փորձում է օրհներգը վերախմբագրել այն պատճառաբանությամբ, թե այն ավարտվում է, այսպես ասած, զոհվելով։ Օրհներգում զոհվելու հարցը նրան ավելի շատ է հուզում, քան այն հանգամանքը, որ իր մեղքով հազարավոր զոհեր ունեցանք, որ թշնամին այսօր Հայաստանի տարածքն օկուպացրել է ու հաջողացնում է օրը ցերեկով մարդկանց գողանալ։

Հասկանալի է, որ Փաշինյանը մի կողմից էլ հանրության ուշադրությունը գլոբալ անվտանգային խնդիրներից շեղելու համար փորձում է զինանշանի ու օրհներգի մասին իր հայտարարություններով նոր քնարկումների թեմա ու օրակարգ ստեղծել։ Բայց չենք կարող նկատի չունենալ, որ պետական խորհրդանիշների օրը զուգահեռաբար Ադրբեջանը դրոշ է տեղադրում մեր տարածքում, նոր սարդանքների է գնում, իսկ Փաշինյանն էլ հարձակվում մեր պետական խորհրդանիշների վրա։ Ինչպիսի սինխրոնություն: Փաշինյանի առաքելությունն այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ. նրա գլխավոր խնդիրը «խաղաղության դարաշրջանի» անվան տակ մեր ինքնությունը ջնջելն է, հայկականությունը մոռանալը, որն էլ իր հերթին բերելու է հայ ժողովրդի կողմից դիմադրական ոգու կոտրմանը։

Օրվա իշխանություները փորձում են այնպես անել, որ հանկարծ դիմադրության օջախ չձևավորվի, ու հայությանը մնա միայն համակերպվել առկա իրողությունների հետ։ Դրա համար էլ Էրդողանը հայտարարում էր, թե Զանգեզուրի միջամցքի հարցում Հայաստանը չէ խոչընդոտը, այլ Իրանը։ Իսկ ոչ պատահականորեն Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Արա Շավերդյանը իր հարցազրույցում նշում էր, թե հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կուլիսային պայմանավորվածությունները՝ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ։ Համաձայնեք, շատ խորհրդանշական է…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930