Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թ․-ին ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել․ «Ժողովուրդ»

Հունիս 17,2023 12:13

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2014 թվականի հուլիսին բնակարանի բաժնեմաս է նվեր ստացել։

2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում գլխավոր դատախազը հենց այս բնակարանն է որպես անշարժ գույք հայտարարագրել։

Ըստ նույն հայտարարագրի՝ Աննա Վարդապետյանն ավտոմեքենա չունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա «Անտառային ՇԻՆ» ՍՊԸ-ից երկու փոխառություն ունի՝ 47 մլն 780 հազար եւ 5 մլն 314 հազար դրամ։

2022 թվականի վերջում (բացառությամբ ավանդների) նա բանկային հաշիվներին ունեցել է 641 հազար, 101 հազար, 1 մլն 447 հազար դրամ եւ 15 եվրո, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 600 հազար դրամ գումար։

2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի եկամուտը 73 մլն դրամ է եղել, որից 1 մլն 216 հազար դրամը ստացված փոխառություններն են, 3 մլն 762 հազար դրամ նա ստացել է ՊԵԿ-ից, 47 մլն 780 հազար դրամ նա ստացել է կրկին վարկ բանկից, 614 հազար դրամ՝ Երեւանի պետական համալսարանից, 12 մլն դրամ ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ (մինչեւ 2022 թվականի սեպտեմբերը նա աշխատել է կառավարությունում), եւ 7 մլն դրամ էլ նա ստացել է աշխատավարձ արդեն որպես դատախազ սեպտեմբերից հետո։

Ստացած վարկերի մայր գումարի մնացորդը տարվա վերջին կազմել է 46 մլն 918 հազար դրամ։ Որպես ծախս Վարդապետյանը նշել է միայն վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 11 մլն 243 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930