Հարցազրույց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ։
– Տեւական ժամանակ է, ինչ մանդատը վայր եք դրել, ինչո՞վ եք զբաղվել այս ընթացքում։
– Քանի որ փողոցային պայքարն առայժմ ու այսօր որեւէ արդյունքների չբերեց, մենք փնտրում ենք այլ ուղիներ, ճանապարհներ, պայքարի այլ միջոցներ։ Հիմա մենք գտնվում ենք այդ պրոցեսում, որոշ բաներ արդեն գեներացրել ենք, որը շատ շուտով տեսանելի կդառնա բոլորին։
– «Վերածնվող Հայաստան» կուսակցության շրջանակներո՞ւմ եք գեներացրել։
Կարդացեք նաև
– Ոչ միայն։
– Այսինքն՝ լայն համախմբո՞ւմ եք նախապատրաստում։
– Այո, իրավացի եք, նախատեսում ենք համախմբում, բայց ինչ-որ գաղափարի շուրջ։
– Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել Երասխ- Ջուլֆա-Մեղրի- Հորադիս երկաթուղու վերաբերյալ։ Եթե այդ երկաթուղին բացվի, Սյունիքի մարզը տնտեսական օգուտներ կունենա՞։
– Դա շատ երկակի հասկացություն է․ կարող է, մի կողմից, այո, շահութաբեր լինել, մյուս կողմից էլ կարող է այնպիսի անդառնալի հետեւանքներ ունենալ, որ դրա տակից ոչ ոք դուրս չգա։ Առհասարակ, ես կարծում եմ, որ այդ երկաթուղու եւ ընդհանրապես կոմունիկացիաների բացումը դեռ շատ խմորումների միջով է անցնելու, եւ դա վաղվա կամ մյուս օրվա հարց չէ։
– Կարծիք կա, որ այդ երկաթուղու բացումը «Զանգեզուրի միջանցքի» առաջին արարն է, եւ այդ երկաթուղին ի վերջո վերածվելու է «Զանգեզուրի միջանցքի», որի տրամադրումն Ադրբեջանին ՀՀ իշխանություններն ամեն կերպ հերքում են։
– Ես չեմ բացառում, որ դա, այո, դրա պրեամբուլան է, բայց միեւնույն ժամանակ ես կարծում եմ, որ այսօր այդ միջանցքի հարցը, բացի նրանից, որ դա Ադրբեջանի համար ցանկալի վեկտորն է, այսօր դրա մասին վաղ է խոսել, որովհետեւ դա դեռ տեսանելի չէ, առնվազն իմ տեսանկյունից։
Կորյան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում