Լրահոս
Օրվա լրահոսը

Սակայն հիմա 60 ընդերքաօգտագործման իրավունք տալն արդեն ձեռքբերում է. խոսքի եւ գործի տարբերություն. «Ժողովուրդ»

Հունիս 17,2023 10:14

2022 թվականի ընթացքում տրամադրվել է արդյունահանման եւ երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ ավելի քան 60 ընդերքաօգտագործման իրավունք։ Սա հատված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցից։

Ստացվում է՝ 2018 թվականին իշխանության եկածները ընդերքօգտագործման թույլտվություններ տալը համարում են իրենց ձեռքբերումներից մեկն ու այն ամրագրում նաեւ զեկույցում։ Իսկ այս հանգամանքը տարօրինակ է այնքանով, որ այս իշխանության կազմում մեծ թիվ են կազմում բնապահպան ակտիվիստները, որոնք Սերժ Սարգսյանի օրոք առիթը բաց չէին թողնում խոսելու հանքերի շահագործման վտանգների մասին:

Իսկ արդեն այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրել։ Հանքը պետք է աշխատեր դեռ 2018 թվականին, սակայն նույն իշխանությունը, ինչ-ինչ շահերից ելնելով, փակեց թեման։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե Սեւանա լիճը իր համար Ղարաբաղի հարցին հավասար թեմա է, եւ եթե անգամ մի թեթեւ վնաս է կրելու հանքի շահագործումից, ուրեմն հանքը չի բացվի։

Սակայն հիմա 60 ընդերքաօգտագործման իրավունք տալն արդեն ձեռքբերում է. խոսքի եւ գործի մեծ տարբերություն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930