Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգել են «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին

Հունիս 17,2023 00:15
bant

Aravot.am-ի տեղեկություններով, «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ն ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը գրությամբ տեղեկացրել է, որ հունիսի 13-ին, արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ 42-ամյա Գ․ Խ.-ն անգիտակից վիճակում ենթարկվել է բուժզննության։

Կալանավորված անձի մոտ հայտնաբերվել են բազմաթիվ քերծվածքներ, արյունազեղումներ եւ վերքեր: Հունիսի 14-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական վարույթ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի» 450-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (խոշտանգումը՝պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որեւէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաեւ այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որեւէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով)։

Aravot.am-ը կփորձի նաեւ պարզաբանումներ ստանալ քրեակատարողական ծառայությունից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930