ՀՀԿ-ի եւ անձամբ Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեությունը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կարգավիճակով ինձ հոգեհարազատ չէ: Բայց այն պարագայում, երբ իշխանությունն ակնհայտորեն քաղաքական եւ անձնական հաշվեհարդար է տեսնում ընդդիմադիր գործչի նկատմամբ, առաջնորդվել համակրանք-հակակրանքներով, նշանակում է՝ դեմ գնալ սկզբունքին: Իսկ սկզբունքը հետեւյալն է. Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի ցանկացած, այդ թվում՝ իր խիստ բացասական վերաբերմունքն արտահայտել օրվա իշխանությունների հանդեպ:
Իհարկե, ՔՊ-ականները կասեն՝ Փաշինյանը, իշխանությունն այստեղ կապ չունեն, կա քրեական գործ, ընթանում է քննություն, մեր դատարաններն անկախ են, մենք իրավական պետություն ենք եւ այլն… Բայց ճիշտ նույն հեքիաթները պատմում էին ՀՀԿ-ականները, երբ քաղաքական հետապնդումներ էին իրականացվում այն ժամանակվա ընդդիմադիրների, այդ թվում՝ Փաշինյանի հանդեպ:
Խնդիրը հենց այն է, որ քաղաքական ուժերը պաշտպանում են ոչ թե սկզբունքը, այլ իրենց «թայֆայի» շահերը: Ցավոք սրտի, այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը» նույնպես չի առաջնորդվում սկզբունքներով: 2018-ից առաջ Փաշինյանը եւ մյուս ընդդիմադիրները նրանց դուր էին գալիս, ու նրանք բարձրաձայնում էին քաղբանտարկյալների խնդիրներն ու համապատասխան զեկույցներ էին գրում միջազգային կազմակերպություններին: Աշոտյանը նրանց (եւ, հավանաբար, այդ նույն միջազգային կազմակերպություններին) դուր չի գալիս, որովհետեւ «5-րդ շարասյուն է», եւ նրանք ձայն չեն հանում կամ, ավելի վատ, կրկնում են ՔՊ-ականների թեզերը: Հետեւաբար, այդ հ/կ-ներն ամենեւին էլ ժողովրդավարության watchdog չեն:
Ինքս ինձ «ՔՊ-ական» ոճի հարց տամ՝ «իսկ որտե՞ղ էիր դու, երբ «նախկինները» քաղաքական հետապնդում էին իրականացնում Փաշինյանի եւ մնացածների դեմ»: Պատասխանում եմ՝ մասնավորապես «Հայկական ժամանակի» խմբագրությունում էի եւ գործընկերներիս հետ միասին բողոքում էի այդ հետապնդումների դեմ: Ավելին ասեմ՝ այսօրվա իշխանության հեռանալուց հետո ես պաշտպանելու եմ ՔՊ-ականներին եւ նրանց լիդերին, երբ նրանց դեմ բռնաճնշումներ սկսվեն: Գրում եմ՝ «երբ», ոչ թե՝ «եթե», որովհետեւ վստահ եմ, որ, ցավոք սրտի, հենց այդպես էլ լինելու է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես երբեք չեմ կարողանում հասկանալ Հայաստանում ապրող մարդկանց տրամաբանությունը,դրա համար ինձ դժվար է Հայաստանում ապրել։
Խնդրում եմ,պարոն Աբրահամյան,ասեք բացատրեք Ձեր տրամաբանությունը։
Դուք ասում եք,որ Փաշինյանի ռեժիմը հետապնդում է մարդկանց,կալանավորում և խտրական վերաբերմունք դրսևորում,պայմանավորված քաղաքական հայացքներով։ Այլ կերպ ասած Փաշինյանի ռեժիմը հանցագործ ռեժիմ է։
Հիմա,Դուք ասում եք,որ եթե վաղը Փաշինյանի թիմին վաղը հետապնդեն այդ,արդեն իսկ Ձեր կողմից արձանագրված հանցագործության համար,Դուք կպաշտպանենք նրանց։
Ինչու՞։
Պարոն Աշոտյանին ոչ ոք չի արգելում քաղաքական գործունեությամբ զբաղվել և քննադատել իշխանությունների գործողությունները։ Ենթադրյալ ֆինանսական չարաշահումների համար քրեական հետապնդումը կավելացնի նրա ժողովրդականությունը, եթե նա քաղաքական գործիչ է:
Դոնալդ Թրամփն ավելի քիչ կողմնակիցներ չունի սեռական ոտնձգությունների համար դատապարտվելուց հետո։ Իսկ այժմ նրան տասնյակ մեղադրանքներ են սպառնում, որոնք ընդհանուր առմամբ ենթադրում են 400 տարվա ազատազրկում։ Դա չի խանգարում նրան
առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Եվ զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Մենք եւրոպաներից սկզբունքայնություն ենք պահանջում մեր հարցում, իսկ մենք ոչ մի սկզբունքայնություն չենք ցուցաբերում ոչ մեկի հարցում, մենք մեր լոկալ դարդերի մեջ ենք միայն տապակվում, իսկ թե ուրիշների մոտ նմանատիպ խնդիրներ կան, չենք նկատում, ինչպես նաեւ չենք նկատում եւ ուրիշների լուծումները. Մեծն Թումանյանի Անխելք մարդու նման մենակ մեր դարդն ենք ուզում լուծել, իսկ մեր դարդերի արդյունավետ լուծումները կարող ենք գտնել, եթե զբաղվենք ծառի դարդով, աղջկա դարդով, հակառակ դեպքում կլուծենք միայն գայլի դարդը եւ մեր դարդի լուծմանն այդպես էլ չենք հասնի: Ուրեմն, պարզ է, չէ՞, որ Արարիչը մեզ շանս տվե՛լ է, մնում է խե՛լք ունենալ այդ շանսը ճիշտ կիրառելու: Աստված հոգեւոր կույրին նայում է այնպես, ինչպես հոգեւոր կույրն է նայում աստծուն, եւրոպացիները մեր հարցերում իրենց սկզբունքայնությունը կցուցաբերեն ոչ ավել եւ ոչ պակաս, քան մենք կցուցաբերենք սկզբունքայնություն նրանց հանդեպ: Մեզ ամեն ընտանիքում, համայնքում, շրջանում, պետությունում լիդերներ են պետք, մենք պետք է մեխանիզմ ստեղծենք, որ լավագույնները դառնան լիդերներ, որոնց մնացածները կհարգեն եւ պատրաստ կլինեն նրանց առաջնորդությամբ հաղթահարելու դեպի հաղթանակ տանող ճանապարհի բոլոր խոչընդոտները: Ցանկացած մարդ հոգու խորքում հարգում է սկզբունքային մարդուն, սա նույն ազնվականն է: Ի՞նչ անել: Ընտանիքն իր լիդերին է ընտրում եւ պատվիրակում մասնակցել համայնքի լիդերի ընտրություններին՝ պատվիրակների կազմից, համայնքի լիդերին էլ պատվիրակում են մասնակցել շրջանի լիդերի ընտրություններին, շրջանի լիդերին պատվիրակում են մասնակցել պետության լիդերի ընտրություններին: Մենք նման համակարգ պետք է նպաստենք ստեղծել մեր բոլոր ռազմավարական դաշնակիցների մոտ եւ մեր պետության լիդերին պատվիրակենք մասնակցել վերպետական գլոբալ դաշինքի լիդերի ընտրություններին: Սա անցումային շրջանի համար է, հետո երբ նորմալ պետություն ունենանք, կստեղծենք ծառայողների ինստիտուտը, որոնք պրոֆեսիոնալ ճանապարհով կդառնան կառավարող, ինչպես բանակում է: Մենք մինչեւ մեր գլոբալ դաշինքը չստեղծենք, մեզ հատ հատ՝ մինչեւ ընտանիք եւ մարդ ճզմելու են եւ ստրկացնելու եւ ոչնչացնելու: Մեր ազգի խելոքնե՛ր, առաջարկեք ձեր տարբերակները, գանք համաձայնության եւ համաձայնեցված սկզբունքով սկսենք գործել եւ սոված գայլին հրամցնենք մեր չուզողներին, իսկ մենք գնանք վայելենք աղջկա հետ մեր հաճույքները ծառի կանաչ տերեւների տակ՝ ծառի տված ոսկիներով: