Հունիսի 16-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1975 թ.) ինքնաթափում կատարելիս կողաշրջվել է կայանած «Renault» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1998 թ.) խցիկի վրա․ վերջինիս վարորդն արգելափակվել է խցիկում: «Renault» մակնիշի բեռնատարից առկա է վառելիքի արտահոսք:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարները, դադարեցրել «Renault» մակնիշի բեռնատարի վառելիքի արտահոսքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա․ Ա․-ին. վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն