Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին. ՄԻՊ

Հունիս 16,2023 23:23

Հրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 16-ին, հրապարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց:

Զեկույցում Պաշտպանն անդրադարձել է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայատյաց արտահայտություններ, ատելության խոսք, ուժի կիրառման սպառնալիք պարունակող հայտարարություններին, ինչպես նաև անցակետի տեղադրմանն ադրբեջանական հասարակության արձագանքին։

Արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ ինչպես այսպես կոչված «էկո-ակտիվիստների» ցույցերը, այնպես էլ անցակետի տեղադրումը հետապնդում են արցախահայությանը կենսական անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից զրկելու նպատակ՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և հարկադրելով անձանց լքել իրենց տները։

Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930