Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը խստորեն դատապարտում է փաստաբանների նկատմամբ բռնության գործողությունները

Հունիս 16,2023 22:00
dat

Ձերդ Գերազանցություն Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ

Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1,

Երեւան 0024,

Հայաստանի Հանրապետություն

Բրյուսել, 16 հունիսի 2023

 

Ձերդ գերազանցություն,

Ես գրում եմ ձեզ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) անունից, որը ներկայացնում է 46 երկրների փաստաբաններին ու փաստաբանական միությունները, և նրանց միջոցով ավելի քան 1 միլիոն եվրոպացի իրավաբանների: Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը մեծ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգմանը և հատկապես մտահոգված է ամբողջ աշխարհում իրավապաշտպանների իրավիճակով:

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը իր լուրջ մտահոգությունն է հայտնում Հայաստանում փաստաբանների նկատմամբ վերջին բռնությունների դեպքերի կապակցությամբ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 7-ին մի խումբ ոստիկաններ ծեծի են ենթարկել, խուզարկել և կալանավորել են փաստաբան Կարեն Ալավերդյանին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոն բաժնում՝ որպես փաստաբան իր օրինական գործունեությունը կատարելու կապակցությամբ։

Մասնավորապես, հաղորդվում է, որ փաստաբան Կարեն Ալավերդյանը, ով ներկայացել էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոն բաժին ՝ իր պաշտպանյալին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով և փորձել էր կանխել ոստիկանության աշխատակիցների կողմից իր պաշտպանյալի խոշտանգումները, գետնին են գցել, ձեռնաշղթաներ հագցրել, ծեծի ենթարկել, ապա դեմքին փչել են արցունքաբեր գազին նմանվող նյութ։ Մենք գիտենք, որ երբ փաստաբան Կարեն Ալավերդյանը մուտք է գործել ոստիկանության բաժին, ոստիկանները սկզբում խոչընդոտել են նրան հանդիպել իր պաշտպանյալին։ Ի վերջո, երբ փաստաբանը վերջապես մտել է սենյակ, տեսել է, որ մի քանի ոստիկաններ ծեծում են իր պաշտպանյալին։ Այն բանից հետո, երբ նա փորձել է միջամտել ի պաշտպանություն իր պաշտպանյալի, փաստաբանի նկատմամբ բռնություն է գործադրվել։

Ուստի, թեև հաղորդվում է, որ միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել, Կարեն Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել «խուլիգանության» և ոստիկանության օրինական գործողություններին խոչընդոտելու համար։

Մենք նաև գիտենք, որ սա միակ դեպքը չէ։ Հաղորդվում է, որ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության նման դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարին Երևանի մեկ այլ բաժնում։

Այս համատեքստում, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը ցանկանում է Ձեր ուշադրությունը հրավիրել Փաստաբանների դերի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար սկզբունքներին (կցվում է), Փաստաբանների գործունեության երաշխիքների մասին 16, 17 և 18 սկզբունքներին և խոսքի և միավորումների ազատության 23-րդ սկզբունքին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը խստորեն դատապարտում է վերոհիշյալ փաստաբանների նկատմամբ բռնության այս գործողությունները, և հորդորում է Ձերդ Գերազանցությանը անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու այդ բռնության դեպքերի լիարժեք և անաչառ հետաքննությունը՝ պատասխանատուներին միջազգային չափանիշներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ի լրումն, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը ցանկանում է հիշեցնել, որ բոլոր փաստաբանները պետք է կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ չվախենալով հաշվեհարդարից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ ոտնձգություններից՝ պահպանելու արդարադատության իրականացման և օրենքի գերակայության անկախությունն ու ամբողջականությունը:

 

Պանայոտիս Պերակիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930