Հայաստանի ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի կատարած այցի ընթացքում հայկական կողմն իր դժգոհությունն է հայտնել Հակարի կամրջի տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին հայաստանյան ԶԼՄ-ներին հայտնել են Հայաստանի արտաքին գերատեսչությունից։
«Երեկ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ: Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- հայտնեցին գերատեսչությունից: