Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ձախողված ղեկավարը և պարտված «գերագույն գլխավորը» այսօր իր մանրախնդիր, երեխայական վրեժն է լուծում իր վաղեմի ախոյաններից մեկի դեմ. Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիս 16,2023 20:15

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Հայաստանի նորագույն քաղբանտարկյալի մասին

 

Արմեն Աշոտյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Վեհաժողովների հարգված անդամ է, իսկ այսօրվանից՝ Հայաստանում ամենանոր քաղաքական բանտարկյալը։

Մենք դատապարտում ենք իր մինչդատական կալանավորումը, ինչը որևէ օրենքով կամ փաստարկով հիմնավորված չէ՝ որպես ժողովրդավարության և գործընթացի պատշաճ ընթացակարգի ապահովում, օրենքի իշխանության և հանրապետությունում սահմանադրականության թեկուզ վերջին նշույլի կոպիտ խախտում։

Լինելով հարևան Ադրբեջանի բռնակալական ուժի տևական հարձակման, ագրեսիայի և բռնազավթման անմիջական թիրախը, ինչպես նաև նկատի առնելով Թուրքիայի կողմից զորակցվող այն ցեղասպանությունը, որը սպառնում է մեր հայրենակիցներին երկարատև շրջափակում ապրող Արցախյան միջանցքի մյուս կողմում՝ Հայաստանի իսկ որակավորումը՝ որպես ինքնիշխան, անվտանգ և ժողովրդավարական ազգ-պետություն, լուրջ հարցականի տակ է։

Ի պաշտպանություն քաղաքացիական և մարդու իրավունքների՝ մենք կանգնել ենք մեր քաղաքական բանտարկյալների կողքին Հայաստանի բոլոր վարչակազմերի օրոք և առանց բացառության՝ ներառյալ նաև այն ժամանակահատվածը, երբ պարոն Աշոտյանի կուսակցությունը իշխանություն էր և պատասխանատու՝ երկրի լավի և շատ վատի համար։

Այսօր մենք կանգնում ենք նրա կողքին, հայ ժողովրդի հետ՝ իրավունքի իշխանության ու հավասար պաշտպանության սկզբունքի օգտին, և նրանց դեմ, ովքեր իրականացրին մարդկության պատմության մեջ առաջնորդության ամենաամոթալի փոխակերպումը՝ ժողովրդավարներից դեպի մանրախնդիր բռնակալներ, կուրծք ծեծող հայրենասերներից՝ հայրենադավ կապիտուլյանտներ։

Զղջում եմ, որ 2018 թվականի համազգային հուսաբեր զարթոնքի՝ պարոն Փաշինյանի համապարփակ, պարզունակ, երբեմն էլ կաննիբալ չարաշահմամբ այսքան կյանքեր է խեղել, բյուրավոր ոսկեզինվորներ է զոհաբերել, ազգային ժառանգության սրբազան տարածքներ ու մասունքներ է զիջել նույնպիսի մարդակեր և անարժան ոսոխին, և «դեմոկրատիայի բաստիոն» կարգախոսի ներքո արդիականացրել է քաղաքական բանտը։

Կարճ՝ այս ձախողված ղեկավարը և պարտված «գերագույն գլխավորը» այսօր իր մանրախնդիր, երեխայական վրեժն է լուծում իր վաղեմի ախոյաններից մեկի դեմ։

Մենք դատապարտում ենք արդարության այս հերթական ծաղրը, պահանջում պարոն Աշոտյանի ազատ արձակումը և հանձնառու ենք իսկական Հայաստանի Հանրապետության գալստյանը՝ լիովին վերականգնված իր ժողովրդավարությամբ, ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ։

 

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

Համահիմնադիր և նախագահ, Քաղաքական խորհուրդ

«Ժառանգություն» կուսակցություն

Արտաքին գործերի առաջին նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930