Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ամբիցիաների եւ ընդդիմադիր ուժերի՝ իշխանության հետ «խաղիկների» մասին. Մարգարիտ Եսայան

Հունիս 16,2023 22:30

«Արմեն Աշոտյանի կալանավորման հարցը վերաբերում է բոլորիս. 2018 թվականից ի վեր Հայաստանում տեսակների պայքար է եւ առայժմ թուրքահպատակ տեսակը հաղթանակ է տանում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը:

Հիշեցնենք, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր երկու ամսով կալանավորվեց: Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Ըստ մեր զրուցակցի, Արմեն Աշոտյանը հայ ժողովրդի դիմադրողականության եւ պայքարի, Արարատ սարի, ՀՀ զինանշանի, Արցախի խորհրդանիշն է եւ մարմնավորում է այն բոլոր խորհրդանիշերը, որոնք, հայ ժողովուրդը պահելով՝ հասել է մեր օրեր. «Այս տեսակների դեմ պայքարում, մենք դատապարտված ենք հաղթանակի: Հակառակ դեպքում, Նիկոլը Արմենին կալանավորված պահելու է այնքան, քանի դեռ ինքն իշխանության է: Որպես քաղաքական ուժեր, որպես հասարակություն, պետք է ամեն ինչ անենք, որ օր առաջ Նիկոլին հեռացնենք պաշտոնից: Դուք պատկերացնում ե՞ք, ի՞նչ վիճակում ենք մենք, որ ստրուկի ստրուկը՝ ինքը թուրքի ստրուկն է, դատական համակարգը՝ իր, կալանավորում է Հայաստանի ընդդիմադիր դաշտի թիվ մեկ քաղաքական գործչին: Այդ երկու ամիս կալանավորումը կարող է ձգվել, քանի դեռ Նիկոլն իշխանության է»:

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական ուժերի կողմից ջանքեր չեն ներդրվում Հայաստանում իրավիճակ փոխելու համար, փոխարենը մեղադրանքներ են հնչում հասարակության հասցեին, Մարգարիտ Եսայանը պատասխանեց, որ հասարակությանը երբեք չի մեղադրել, իր քննադատությունն էլ միշտ ուղղված է եղել քաղաքական ուժերին. «Մեզ՝ քաղաքական ուժերին, ընդդիմադիր ուժերին, որոշ ուժերի ամբիցիաներին եւ ցանկություններին: Քանի դեռ այդ ամբիցիաները գոյություն ունեն, պայքարը հաջողությամբ չի պսակվելու»:

Թե ո՞ր ուժերն են ամբիցիաներ խաղացնում, Մարգարիտ Եսայանն անուններ չհրապարակեց՝ ասելով, որ ակնհայտ է թե ո՞ր քաղաքական ուժերն ի՞նչ «խաղիկների մեջ» են իշխանության հետ: Նա վստահեցնում է, որ ՀՀԿ-ն այդ շարքում չկա: Ավելին, պնդում է, որ եթե պայքարը հասնի իր տրամաբանական կետին, ՀՀԿ-ում պատրաստ են կանգնել առաջին շարքում՝ «թող գան, մեր վրայով անցնեն եւ հեռացնեն Նիկոլին»:

ՀՀԿ-ի ամբիցիաների մասին՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930