Լրահոս
Օրվա լրահոսը

Թևանյանը Գարեգին Երկրորդին ներկայացրեց «Մայր Հայաստան» շարժման ձևավորման պատճառները, մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ տեսլականը

Հունիս 16,2023 18:20

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներին՝ առաջնորդությամբ  շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի։

Հանդիպմանը տիար Անդրանիկ Թևանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց շարժման ձևավորման պատճառները և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ տեսլականը։

Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ առկա հիմնախնդիրների դիմագրավման գործում կարևորելով ազգային միասնությունն ու միաբանությունը։ Նորին Սրբությունը նման նախաձեռնությունները նկատեց երկրում տիրող իրավիճակի շուրջ խոր անհանգստությունների և մտահոգության ուղղակի արտահայտությունը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել՝ համազգային ներուժի համախմբմամբ հայրենիքը փորձություններից դուրս բերելու և մեր ժողովրդի զավակների հոգիներում ամրապնդելու ապագայի հանդեպ հույսն ու լավատեսությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրներին, հասարակության բարոյա-հոգեբանական վիճակին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Արցախի ժողովրդին ցուցաբերվող օգնությանը և Արցախի թեմի գործունեությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930