Լրահոս
Օրվա լրահոսը

«Վճռականորեն հերքում ենք Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «սադրանքի» մեջ

Հունիս 16,2023 17:48

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհեթեթ» է որակել այսօր կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և Հայաստանին է մեղադրել հունիսի 15-ին Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղի ունեցած միջադեպի մեջ:

«Վճռականորեն հերքում ենք Փաշինյանի անհեթեթ հայտարարություններն այն մասին, թե իբր Ադրբեջանն է սահմանային շրջաններում սադրանքների նախաձեռնողը: Ցանկանում ենք ձեզ ևս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանի ցանկացած միջամտություն Ադրբեջանի ինքնիշխան տարածքում սահմանային հսկիչ անցակետ տեղադրելու հարցին հանդիսանում է հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ, և այդպիսի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան հունիսի 16-ին Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ պատշաճ պայմաններ կան ««Լաչին» անցակետով Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի՝ ազգությամբ հայ բնակչության թափանցիկ, անվտանգ և կանոնակարգված անցումն ապահովելու համար»:

«Հունիսի 15-ին Հայաստանի իրականացրած սադրանքի նպատակն է ստվեր գցել անցակետի բարեհաջող աշխատանքի վրա և խոչընդոտել անցակետի ազատ և անվտանգ օգտագործմանը: Հունիսի 15-ին Հայաստանի սադրանքի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող: Ուստի անթույլատրելի է Ադրբեջանի ձեռնարկած համապատասխան քայլերը այդ սադրանքի պատճառները քննելու համար, անցակետի անվտանգության ապահովումը և դրանով անցումը գնահատել որպես «շրջափակում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից պահանջել է «բարձրագոչ հայտարարությունների փոխարեն դադարեցնել սադրանքները», պատասխանատու և կառուցողական մոտենալ խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շուրջ բանակցություններին, հետևել 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների, ինչպես նաև հրաժարվել այնպիսի գործողություններից, «որոնք ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930