Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդապետյանն ընդգծել է բարեխիղճ ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը

Հունիս 16,2023 16:48

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 16-ին, Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին, հանդես է եկել ելույթով և անդրադարձել բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու հարցում ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմներին:

Աննա Վարդապետյանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենսդրական ​​երաշխիքները, բիզնեսի և ներդրումների ոլորտներում ընթացակարգային պահանջները պարզեցնելուն և բարեփոխումներ իրականացնելուն ուղղված աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու համար կարևոր է նաև գործնականում արդյունավետորեն կիրառել դրանց պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ քրեական օրենսդրության պաշտպանության միջոցները։ «Հենց այս հարցում կարևոր դերակատարում ունեն Դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները: Հայաստանի դատախազությունն իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունների շրջանակներում երաշխավորում է հանրային և մասնավոր շահերի պաշտպանությունը ոտնձգություններից, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի դրսևորումներից՝ դրանով իսկ նպաստելով օրինական, ազատ ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ձևավորմանն ու Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը»,- նշել է Աննա Վարդապետյանը ։

Անդրադառնալով հասարակության տնտեսական շահերը ոտնահարող հանցագործությունների հետևանքով պետությանն ու համայնքներին պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ Դատախազության աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է օրենսդրական այն փոփոխությունները, որոնց արդյունքում Հայաստանի դատախազությանը, բացի պետական ​​շահերի պաշտպանության հայց հարուցելուց, կրկին վերապահվել է համայնքային շահի պաշտպանության լիազորությունը։

Ելույթի ավարտին Աննա Վարդապետյանն ընդգծել է բարեխիղճ ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը և վստահեցրել, որ այդ խնդրի լուծումն առաջնահերթություն է ինչպես պետական ​​կառավարման մարմինների, այնպես էլ Դատախազության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930