Լրահոս
Օրվա լրահոսը

Էթնիկ զտման քաղաքականության հերթական դրսևորումն ապացույցն է այն փաստի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Թագուհի Թովմասյան

Հունիս 16,2023 16:40

Քաղաքակիրթ աշխարհի թողտվությամբ Ադրբեջանն արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ 25 հայ բուժառուների, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տասնյակ անձանց և հումանիտար բեռների փոխադրումը։
📌Հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները:
📌Ադրբեջանական կողմը չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների և նրանց ուղեկցող անձանց փոխադրումը, ովքեր ստիպված վերադարձել են Ստեփանակերտ:
🖇️Չեղարկվել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող տասնյակ անձանց, հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ֊Գորիս մայրուղով։
🛑Ադրբեջանը, վերոնշյալ քայլերով, հերթական անգամ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված՝ Բերձորի միջանցքով անվտանգ և անխոչընդոտ փոխադրումն ապահովելու իր միջազգային պարտավորությունները, անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակած որոշումը:
‼️Քաղաքակիրթ աշխարհն ի վերջո պետք է հասկանա, որ Ադրբեջանի վարած էթնիկ զտման քաղաքականության հերթական դրսևորումն ապացույցն է այն անհերքելի փաստի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, օր առաջ պետք է պատժել ագրեսոր Ադրբեջանին, քանի որ անպատժելիությունը, ինչպես պատմությունն է ապացուցում, բերում է նոր ցեղասպանություն։

Թագուհի Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930