Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պտղնի համայնքի նախկին ղեկավարի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ

Հունիս 16,2023 16:36

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 8-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Պտղնի համայնքի նախկին ղեկավար Ա.Վ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • 5 անշարժ գույք Պտղնիում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 41 մլն հազար դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույքի միջին շուկայական արժեք՝ 32 մլն 835 հազար դրամ.
  • 16 մլն 936 հազար դրամ, որը 1998-2021 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը.
  • 40 մլն 78 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930