Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Ախուրյանում. Նախաձեռնողներն անգամ չմասնակցեցին համայնքապետին անվստահություն հայտնելու համար հրավիրված նիստին

Հունիս 16,2023 16:29

Տեղեկացրել ենք, որ Ախուրյան համայնքի ավագանու 9 անդամներ նախաձեռնել էին ՀՅԴ-ական համայնքապետ Արծրուն Իգիթյանի անվստահության հարցը։ Նախաձեռնողները նրա թիմակիցներն են։ Նրանք առաջադրել էին Ախուրյանի համայնքապետի տեղակալ, դարձյալ ՀՅԴ-ական Կարեն Արշակյանի թեկնածությունը։

Սա ոմանք որակել էին սեփական իշխանությունը ամրապնդելուն միտված շոու, քանի որ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8֊րդ կետի համաձայն` այս հարցը քննարկելուց մեկ տարի անց կարող են նորից քննարկել անվստահության հարցը։

Ու քանի օրենքը թույլ է տալիս նախաձեռնող խմբի մեջ չգտնվող անդամներին առաջադրել իրենց թեկնածությունը, ավագանու ՔՊ խմբակցությունը ևս մտադիր էր առաջադրել իր թեկնածուին` Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն Զավեն Մանուկյանին։ Ըստ ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետի՝ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»։

Այսօր ավագանու նիստը չի կայացել. ավագանու անդամներից և ոչ մեկը չի ներկայացել նիստին, անգամ համայնքապետի անվստահությունը նախաձեռնողները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930