Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց անող փաստաբանները նամակ հանձնեցին ԵՄ հայաստանյան գրասենյակ

Հունիս 16,2023 15:56

«Առ այսօր որևէ քննչական գործողություն իմ մասնակցությամբ չի կատարվել, բացառությամբ՝ մեղադրանք ներկայացնելու գործողությունը և խափանման միջոց ներկայացնելու վարույթային գործողությունը»․ այս մասին այսօր փաստաբանների բողոքի ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, նշեց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ հունիսի 7-ին նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանության բաժնում։

Նրա հավաստմամբ, ինքը մամուլից է տեղեկացել, որ իր ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել: «Ես կարող եմ պաշտպանել իմ շահերը, բայց ինձ անհանգստացնում է իրավապահ մարմինների բարձիթողի մոտեցումը։ Եթե փաստաբանի նկատմամբ հարուցված վարույթով է նման անտարբեր վիճակ, նման մոտեցում, պատկերացրեք, թե քաղաքացիների բողոքների դեպքում վարույթներն ինչ ընթացք են ստանում։ Սա բնավ մեզ համար զարմանալի չէ, քանի որ վերջին շրջանում հաճախ ենք բախվում նման խնդիրների, որը կարծես արդեն համակարգային բնույթ է ձեռք բերել»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ ՔԿ-ում դեռ կան պրոֆեսիոնալ, բարոյական արժեքներ ու գիտելիքներ ունեցող մասնագետներ, որոնց ուժերի սահմանում է այս քրեական վարույթն իրականացնել բարձր մակարդակով, սեղմ ժամկետում, որպեսզի հասարակությունը ստանա հուզող հարցերի պատասխանը, մինչդեռ, ՔԿ մամուլի հաղորդագրությանը ծանոթանալիս՝ նույնիսկ «խաշած հավի ծիծաղը» կգար։ «Փաստաբանը կարո՞ղ էր զինված ոստիկանների կողմից հսկվող շենքից քաղաքացի դուրս բերել։ Սա իրենց գործողություններն արդարացնելո՞ւ, թե՞ սեփական ապիկարությունն ի ցույց դնելու նպատակ է հետապնդում։ Իրականում չեմ հասկանում»,-ասաց նա։

Ինչպես հաղորդել էինք՝ բողոքող փաստաբանները, հանրային պաշտպանները, ՀՀ փաստաբանների պալատի մոտից երթով շարժվեցին դեպի ԵՄ հայաստանյան գրասենյակ, որտեղ շուրջ 100 ստորագրությամբ նամակ հանձնեցին։ «Ամենամտահոգիչն այն է, որ փաստաբանների նկատմամբ բռնության երևույթները շարունակական բնույթ են կրում: Այսօրվա մեր ակցիայի նպատակն այն է, որ ԵՄ-ի և Եվրախորհրդի ֆինանսական միջոցները օգտագործվում են դատաիրավական համակարգի բարեփոխումների համար, սակայն, փաստացի դրանք նպատակին չեն ծառայում»,- ԵՄ հայաստանյան գրասենյակի մոտ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930