Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Արցախից անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երեւան անհնար է դարձել․ բուժօգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին»

Հունիս 16,2023 15:48

«Այս պահին Արցախից անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երեւան անհնար է դարձել։ Ժամանակի ընթացքում այսպիսի լուրջ սրացումներ են լինում։ Փորձում ենք տեղում, բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերվի, բայց սա, իհարկե, լուծում չի կարող լինել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակման հետեւանքով առաջացած մարդասիրական աղետին։

Հիշեցնենք,  Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով երեկ չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների եւ նրանց ուղեկցող անձանց փոխադրումը։ Չեղարկվել են նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող անձանց, ինչպես նաեւ հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ-Գորիս մայրուղով։

«Խստորեն դատապարտելով՝ ասում եմ, որ բուժառուների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին, հումանիտար որեւէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»,-ասաց Ավանեսյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930